Search
Close this search box.

Ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 85 մարդ

Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ ինքնաթիռում 85 մարդ է եղել:

Ըստ ABS-CBN News-ի՝  նրանցից առնվազն 40-ին հաջողվել է փրկել:

Ինչպես նշել է Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանը, ինքնաթիռը վթարից հետո չի իջել թռիչքուղու վրա և բռնկվել է: