Search
Close this search box.

Ժոզե Մոուրինյոն դժգոհ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից. Նա փորձում է փրկել իր կարիերան

Բրիտանական The Sun պարբերականի տեղեկացմամբ՝«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և նրա թիմը դժգոհ են կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:

Պարբերականի ունեցած աղբյուրների համաձայն՝ Մխիթարյանին խանգարում է հոգնածությունը. «Մխիթարյանի հարցում դեռ խնդիրներ կան: Նա պայքարում է այստեղ իր կարիերան փրկելու համար: Նա հոգնածության անհանգստություն առաջացնող նշաններ է ցույց տալիս: Հավաքականների խաղերից հետո նրան հնարավոր է՝ հանգիստ տրվի: Անցած տարի Հենրիխը քրտնաջան աշխատեց մարզավիճակ ձեռք բերելու համար, այս տարի խնդիրները կարծես նորից վերադառնում են»:

Պարբերականի կանխատեսմամբ՝ Պոլ Պոգբայը ապաքինվելուց հետո, Մոուրինյոն հնարավոր է Հ. Մխիթարյանին հանգիսստ տա:

Հատկանշական է, որ Հ. Մխիթարյանի վերջին խաղերից դժգոհ են նաև երկրպագուները: Շատերի համոզմամբ՝ նման անարդյունավետ խաղով պետք չէ Մխիթարյանին ընդգրկել հիմնական կազմում: