Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Սյունիքի փոխմարզպետն ապահովել է Փաշինյանի ավտոերթի մասանկիցների բենզինը․ Շինուհայրի բնակիչ

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը անձամբ է համակարգել, որպեսզի Շինուհայր գյուղի բնակիչները պարտադիր մասնակցեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ավտոերթին դեպի Կապան, անգամ նախապես ցուցակագրել է մասնակիցներին։ Այս մասին armlife.am-ին ահազանգեց Շինուհայր գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակավի։

« Ցուցակագրել են ոչ միայն անունները, այլ նաև մասնակիցների ավտոմեքնների պետհամարանիշները։ Ցուցակագրված մեքենաների պետահամարնիշները փոխմարզպետը ՔՊ-ականների միջոոցով փոխանցել է բենզալցկայան, որպեսզի անվճար լիցաքավորեն մեքենաները։ Իմ ձեռքի տակ հայտնվել նաև մեքենաների պետհամարանիշների ցուցակը, խնդրում եմ հրապարակեք այն»,-ասաց քաղաքացին։

Շինուհայրի բնակչի խոսքով ՝սյունեցիները չպետք է մասանկից դառնան Սյունիքը մաս-մաս թշնամուն տալու գործընթացին։
«Սյունեցին այս անգամ էլ չընդունեց Փաշինյանին, նա իր հետ բերել էր իր թիմակիցներին՝ բախումներ սադրելու նպատակով բայց դա իրեն չհաջողվեց»,-եզրափակեց նա։

Կից ներկայցնում ենք քաղաքացու տրամադրած մեքենաների պետհամարանիշների ցուցակը։