Search
Close this search box.

ԱՄՆ դեսպանությունը հետընտրական զարգացումներ է սպասում Հայաստանում․ իր քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: Այս մասին զգուշացում է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ քաղաքացիներին կոչ անելով զգոն լինել։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ»,-նշված է զգուշացման մեջ։