Search
Close this search box.

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: