Search
Close this search box.

Կրկին աճյուններ են հայտնաբերվել

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն