Search
Close this search box.

ԵԼՔ-ը կդիմի կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով

Կառավարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 20-ին դիմելու է կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով: Այդ մասին տեղեկացրել է Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում. «Ինքս լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Վաղը Լուսավոր Հայաստան կուսակցությունից այդպիսի պահանջով և անհրաժեշտ հիմնավորումներով դիմում կուղարկվի ՀՀ Կառավարոթյուն՝ պահանջելով կյանքի կոչել ՍԴ որոշումը»: