Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մեկնում է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։