Search
Close this search box.

Շուն պահելը մեծացնում է կյանքի տևողությունը

Շվեդական Ուփսալայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ շուն պահելը մեծացնում է կյանքի տևողությունը և նվազեցնում ծանր սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, ինչպես օրինակ՝ կաթվածի:

Ինչպես հաղորդում է Guardian-ը, գիտնականների եզրակացություններն արվել են հետազոտությունների հիման վրա, որոնք կազմված են հարցումներից և 40-80 տարեկան 3.4 մլն մարդկանց առողջության ուսումնասիրությունից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուն պահելը բարենպաստ ազդեցություն է ունենում միայնակ մարդկանց վրա՝ 36 տոկոսով կրճատելով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահանալու վտանգը:

Առողջության համար ամեից շատ «օգտակար» շների ցանկում ներառվել են տերիեր, ռետրիվեր, բրդեր-քոլլի և այլ ցեղատեսակներ: