Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվել սահմանում. ՊՆ նախարարի պաշտոնակատարը տեղեկացնում է

Ադրբեջանցիները մեր տարածքում զենք են օգտագործել, որի արդյունքում մենք զոհ ունենք: Իրենք փորձում են դա կոծկել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշաակ Հարությունյանը՝ արձագանքելով ադրբեջանական հայտարարությանը, թե հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը հանձնարարել է ու կապ են հաստատել խաղաղապահների հետ, ովքեր այդ տեղեկատվությունը հերքել են. «Եթե նկատել եք, նաև Շուշիում են ասել: Այնպես որ սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, իբր հայկական կողմը գնում է գործողությունների»:

Հարությունյանն ասաց, որ հստակ գիտեն ադրբեջանական կողմի մտահաղացումը, մարտավարությունը: