Search
Close this search box.

Պատերազմ տեղափոխվել է Հայաստան

«Հարգե՜լի հայրենակից, մենք էլի զոհ ունենք: Գեղարքունիքում: Պատերազմը չի ավարտվել: Տեղափոխվել է Հայաստան»,-Ֆեյսբուքի էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը.

«Նիկոլը պատերազմի հոմանիշն է: Նա մահվան խորհրդանիշն է: Նա անպաշտպանության սիմվոլն է: Իր սեփական վախի ու անզորության զոհը: Մեզ էլ հետը զոհ դարձրածը:

Եթե անգամ խղճում կամ հավատում եք նրան, միևնույն է պիտի հասկանաք, որ ինքը չի կարողանում: Ինքը պարտված ու ապիկար ղեկավար է: Ինքը ձախողել է, ինչը հնարավոր էր: Նա ունակ չէ ապահովել արժանապատիվ խաղաղություն, թե կուզեք` անգամ անարժանապատիվ խաղաղություն»,-գրել է Հովհաննիսյանը: