Search
Close this search box.

Նոր նշանակումներ՝ ՀՀ ոստիկանապետի հրամաններով

Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Գ․ Ամիրխանյանը ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։ Գ․ Ամիրխանյանը իրավապահ համակարգում համարվում է հնաբնակ և իր գործի գիտակ, ոստիկանության համակարգի «ամենաօպերատիվնիներից է»։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Տիգրան Գրիգորյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի քննական բաժնի պետի պաշտոնից։ Նրա փոխարեն, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Արարատ Թևոսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում՝ ավագ հետաքննիչ։