Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. ի՞նչ կապ ունի այն Իրանից Հայաստան եկած պատվիրակության հետ

Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերի մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

2021 թվականի մայիսի 23-25-ը Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման ծախսերը` 808000 (ութ հարյուր ութ հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների»,-ասված է որոշման մեջ: