Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221982 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1062006 վերջին մեկ օրում` 1898 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5138 պացիենտ. Մեկ օրում նվազել է 287-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 211375 անձ` վերջին մեկ օրում 318 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4394 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1075 է: