Search
Close this search box.

Ադրբեջանական ԶՈՒ-ն անհապաղ դուրս պետք է գա ՀՀ տարածքից․ Այվազյանը՝ Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: