Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը հակառակորդը առաջ է եկել. Ահազանգ՝ Խոզնավարից

Մեր նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում։ Այսօր պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ հակառակորդը, Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը, առաջ է եկել։ Թշնամին այդպիսով իր նշանառության տակ է առել Խոզնավարը, որ ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։ Խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով՝ լուրն իմանալուն պես մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։

Մանրամասները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում։