Search
Close this search box.

Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 850 հրթիռ. իրավիճակը Իսրայելում

Մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածից մոտ 850 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Թիրախներ են դարձել հիմնականում քաղաքացիական և ռազմական թիրախները, բնակելի տարածքները:

Հրթիռակոծության պատճառով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ 5 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում 137 հրթիռ է արձակել Իսրայելի հարավային ուղղությամբ:

Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ ավիահարվածների հետևանքով սպանվել են ռազմական հետախուզության անվտանգության վարչության պետ Հասան Կաուգին և նրա տեղակալ Ուայլ Իսան: Մամուլի ծառայությունից հավելել են, որ Գազայի հյուսիս-արևմտյան ծայրամասային հատվածներում տեղակայված Ռամալի տարածքում հրթիռային հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի բարձրահարկ շենքը, որում տեղակայված են եղել շարժման հետախուզական շտաբերը, Արևմտյան ափի գործողությունների ծրագրավորման շտաբ-բնակարանը և տեղեկատվության վարչությունը: Photo story: Clashes continue in Jerusalem as Israel-Palestine tensions soar – cnbctv18.com Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելի Լոդ քաղաքում`իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև ռազմական բախումների խստացման ֆոնին: Ինչպես փոխանցում է BBC News-ը, մեքենաներ են հրդեհվել, 12 մարդ վիրավորվել է իսրայելական Լոդ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Լոդի Քաղաքապետը տեղի ունեցող բախումները համեմատել է քաղաքացիական պատերազմի հետ: Պաղեստինցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի բանակն ակտիվ ավիահարվածներ է հասցրել է Գազայի հատվածի ուղղությամբ: Առնվազն 40 մարդ է մահացել վերջին տարիներին կողմերի միջև տեղի ունեցած ամենադաժան բախումների ընթացքում: