Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղ առավոտվանից Երևանում բողոքի ակցիա է իրականացվում

Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում: Մեկ ամիս է, նման խնդիր ունեն և որոշել են իրենց ձայնը բարձրացնել: Այս մասին գրում է News.am-ը:

Վարորդները նշում են, որ իրենց վառելիք մատակարարող ընկերությունը CPS-ն է, և ինչ այդ ընկերությունը հայտնվել է, իրենց մատակարարումը շատ վատ է իրականացվում:

Բողոքն ուղղված է CPS ընկերության և Երևանի քաղաքապետարանի դեմ: