Search
Close this search box.

Վստրեչի Ապերն ազատ է արձակվել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը, որը առավել հայտնի է Վստրեչի Ապեր անունով։

Դատախազությունից հաստատել են կայքի տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։

«Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունը այդ որոշման դեմ Վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,-փոխանցել են դատախազությունից։

Հիշեցնենք՝Վարդանյանը ազատ էր արձակվել հունվարին 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որն էլ բավարարվել է եւ նա կրկին կալանավորվել էր։

Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար: Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով: