Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ի ցուցակում այս անգամ ևս կլինեն նոր դեմքեր. Իվետա Տոնոյան

Մեր կուսակցությունում այս պահին բացարձակ առաջնահերթություն են նախընտրական ծրագրի կազմման աշխատանքները, որոնք ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ինչ վերաբերում է ցուցակներ կազմելուն և ինչ-որ մարդկանց այդ ցուցակներում ընդգրկելուն, պատգամավորն ասաց. «Մենք հիանալի գիտենք, թե ովքեր են այս թեզերը շրջանառության մեջ դնում, թե ովքեր են հետևողականորեն այնպես անում, որ պարբերաբար շրջանառվի ԲՀԿ ցուցակի կազմման նյուանսները։ Հորդորում եմ հանգիստ սպասել, երբ կհրապարակվի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը, բոլորը կիմանան՝ ովքեր են ներգրավված»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Հարցին՝ ցուցակում նոր անուններ կլինե՞ն, Իվետա Տոնոյանն ասաց, որ չի կարող այս պահին աշխատանքների բովանդակային մասին անդրադառնալ, որովհետև չի տիրապետում համապատասխան տեղեկատվության. «Մոտ ապագայում, երբ հստակ կլինեն ընտրությունների անցկացման ժամկետները, և գործընթացը կմեկնարկի, բոլորը կիմանան այդ մասին։ Մեր ցուցակում մշտապես նոր դեմքեր ներգրավված եղել են, որովհետև Գագիկ Ծառուկյանը շատ կարևորում է նոր երիտասարդական ներուժի առկայությունը քաղաքական գործընթացներում։

Այս անգամ ևս կլինեն նոր դեմքեր»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Վերջինս նշեց, որ բարձր է գնահատում ԲՀԿ-ի շանսերն այս ընտրություններում։ Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն այս ընտրություններին հաղթելու պատրաստակամությամբ է մասնակցելու. «Այդ առումով մեզ վստահություն են ներշնչում նաև այս օրերին մարզերում իրականացվող մեր հանդիպումները»,-նշեց պատգամավորը։