Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ պարզաբանում է, թե երբ են Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականները կռվել ու իրար քաշքշել

Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։

«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին մեզ։

Հարցին՝ ինչպես է հարթվել, պատասխանեցին՝ խոսել են, ամեն ինչ ճշտել են։

Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշում իրար