Search
Close this search box.

Ինչու Սերժ Սարգսյանը 2018-ին չձերբակալեց Փաշինյանին․ Սերժ Սարգսյանի մեղավորությունն ու խոստովանությունը

«Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ այդպիսի հարցեր են տալիս․ բա ի՞նչ անեն, իրենք իրենց մեղադրե՞ն, ասեն, որ փողոցներ էին փակում, «դմբ-դմբ-հո՞ւ» էին անում․․․ տեղ ունեն մեղադրելու»,- «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով նրան, որ հեղափոխության մասնակիցներն այսօր մեղադրում են իրեն իշխանությունը հանձնելու մեջ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, դա չի նշանակում, որ ես ինձ մեղավոր չեմ համարում դրանում։ Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այդպիսի հետևանք լինել։ Ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում էր։ Բնական է, ես չէի կարող կանխատեսել, որ կարող է այսպիսի աղետ լինել․ ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու էր այլ ուղղությամբ,- հավելեց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչու Ռադիոյի տունը գրավելուց հետո չձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին` Սարգսյանն ասաց.

«Ակնհայտ է, որ հանցագործություն կար: Բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ: Եվ որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարներին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին բոլորովին այլ բնույթ: Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ:

Կարծում էինք, որ դա միգուցե խայծ էր, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, և դրա հիման վրա շարժումը թափ հավաքի»: