Search
Close this search box.

Մենք գերիների ծնողների աչքերի մեջ նայել ենք ու հիմա էլ ենք նայում. Իմքայլական պատգամավոր

Մենք գերիների ծնողների աչքերի մեջ նայել ենք, երբեք չենք խուսափել: Հիմա էլ ենք նայում ու ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց երեխաները վերադառնան տուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Կարեն Սարուխանյանը:

Նա վստահեցրել է, որ տղաները կվերադառնան տուն:

Իմքայլականը խնդրել է այդ թեմայով որևէ հարց չտալ՝ նշելով, որ ինքը որևէ այլ բառ չի ասելու այդ մասին: