Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիում բնակիչների մոտ կա մտավախություն կապված ադրբեջանցիներին միջանցք տալու հետ. Մեղրիի համայնքապետ

Այո, Մեղրիում բնակիչների մոտ կա մտավախություն կապված ադրբեջանցիներին միջանցք տալու հետ եւ ես բազմիցս կոչ եմ արել իշխանություններին, որ հանդես գան բացատրություններով, որ ցրեն մտավախություններիը, բայց եղավ քար լռություն, ինչն էլ բերեց այդ միջադեպերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, դատարանի մոտ մեզ հետ զրույցում նշեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք Մեղրիով միջանցք ուզեն, մենք էլ կարող ենք միջանցք ուզել Նախիջեւանով, Զաքարյանն ասաց. «Ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանեմ, տրամաբանությունս վիրավորվում է: Ես ցավում եմ այս իրավիճակի համար, որովհետեւ ինձ համար այդ պաշտոնը զբաղեցնողը գլխավոր հրամանատար է եւ այդպիսի անտրամաբանական բաներ է ասում: Ո՞վ է թողնելու, որ նա Նախիջեւանի միջանցքից օգտվի, ինչ է նախատեսվում դրանով: Ոչ մի հիմնավորում չեմ տեսնում: Ասում է՝ իրենք ասում են՝ դուք էլ ասեք, բայց ասելով չի: Մենք արդեն մամուլից իմանում ենք, որ նրանք երկաթգիծ են կառուցում, 45 էլեկտրաքարշ են պատվիրել Ղազախստանից: Ռեալ նախապատրաստություններ են, իսկ մեր կողմից միայն մերկապարանոց հայտարարություններ»: