Search
Close this search box.

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. Նոր մանրամասներ. «Հրապարակ»

Երեկ Նիկոլ Փաշինյանը առանց նախապես հայտարարելու, այսինքն՝ գաղտնի այցելեց Սյունիք։ Այս անգամ ևս աղուհացով կամ կարագ-մեղրով չեն դիմավորել։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

Շուռնուխում շուռնուխցիներին վրդովվեցրել է, որ Փաշինյանը գիշերով գյուղ է այցելել, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Շուռնուխում է։ Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի մի շարք խնդիրների շուրջ իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակները ձեռքին, Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։ Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել։

«Մեզ նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը ցանկացել է հանդիպում ունենալ նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, սակայն ազատամարտիկ համայնքապետն ասել է, որ չի ցանկանում վարչապետին տեսնել»,-գրում է լրատվամիջոցը:

Փաշինյանը սեր ու ջերմություն չի տեսել նաև Գորիսում։ Մտել է սրճարան, սակայն այնտեղից ևս գլուխը կախ դուրս է եկել, ոչ ոք չի մոտեցել երբեմնի աստղային վարչապետին, որի հետ սելֆի անելու համար հերթեր էին գոյանում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Այս Բաժնից