Search
Close this search box.

Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային , որպես մեռելածին , դուրս տարավ․ հրաշքով փրկված նորածինը Կարեն Դեմիրճյանն էր

«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս :
Ծննդաբերությունը ծանր էր անցել:
Երեխան ծնվել էր թեև խոշոր , սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի :
Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային , չօգնեցին և , կորցնելով հույսերը , երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու , իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով :

Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային , որպես մեռելածին , դուրս տարավ :

Ճանապարհին թույլ ճիչ լսեց , ուշադրությունը լարեց և համոզվեց , որ ձայնը դույլից է լսվում :
Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով :

Բարեբախտաբար , բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը :
Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը , որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու :
1932 Թ . ԱՊՐԻԼԻ 17 -Ն ԷՐ :
ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՆՈՐԱԾԻՆԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԷՐ»:

Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»