Search
Close this search box.

Ալիևը ե՞րբ ռազմագերիներ կուղարկի Հայաստան․ Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիեւ խաղի հերթական արարն է լինելու

Ռազմագերիների խնդիրն առաջացել է Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքի, անձնական սխալի, անձնական դավաճնության հետեւանքով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս պարտավոր էր ամրագրել գերիների փոխանակման վերջնաժամկետ:

Նա հիշեցրեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրեր առաջ հրպրակել էր եռակողմ հայտարարության միջանկյալ մի նախագիծ, որտեղ կար ժամկետ, գրված էր, հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն վերջնական տարբերակում դա չի եղել:

Աշոտյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է չկատարեր այդ հայտարարությամբ սահմանված ժամանակացույցը, մինչեւ գերիների վերադարձը տեղի չունենար. «Երրորդ, նա գերիների հարցով Հայաստանի բոլոր խաղաքարտերը բացեց եւ արտահանձնեց անգամ Քելբաջարում մարդկասպանության համար դատված, նստած ադրբեջանցի «ուգալովնիկներին», որոնք բացարձակ ռազմագերի չէին, մարդսպաններ էին: Նա մտած հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցությունների մեջ առանց գերիների վերադարձի կետի կատարման: Ինչու նա տվեց ճշգրտությամբ բոլոր հողերը, հազարավոր կիլոմետրեր առանց Ադրբեջանից ստանալու մեր տղաներին»:

Աշոտյանը հայտարարեց, որ առնվազն քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, քանի որ իր բոլոր գործողությունները դավաճանական են. «Անգամ եթե մարդը ապուշ է, գիշ է, ապիկար է, գոնե մեկումեջ ճիշտ քայլեր կաներ: Իր գործողությունների ամբողջ ընթացքում կայուն տպավորություն է թողնում, որ այս ամենը իր քաղաքական կամքի հետեւանքն է»,-ընդգծեց Աշոտյանը:

«Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիեւ զուգախաղի, դուետի հերթական արարն է լինելու: Ես վստահ եմ, որ երբ Հայաստանը թեւակոխեց նախընտրական փուլ, ինչ-որ քանակի ռազմագերիներ Ալիեւը կուղարկի Երեւան, որ Նիկոլի վարկանիշը բարձրացնի»,-ասաց Աշոտյանը: