Search
Close this search box.

«Հրապարակ». Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ առաջիկայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկնածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պետը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին։

Չնայած ՀՀԿ-ն այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որի որդին՝ Կարենը, մարզպետի առաջին տեղակալն է։ Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, եւ մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: