Search
Close this search box.

Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր բոլոր ռազմագերիներին. Նաղդալյանը՝ Բայրամովի հայտարարության մասին

Գերիների վերադարձի մասին լուրից հետո մամուլի տեղեկությունների ու վարչապետի ու փոխվարչապետի գրասենյակների կողմից տեղեկատվության հաստատումից հետո Հայաստանի հանրությանը, հատկապես գերիների հարազատներին մեծ հիասթափություն էր սպասվում։

Պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում դատարկ։ Դրան զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Արբդեջանում հայ ռազմագերիներ չկան, իրենք վերադարձրել են բոլոր հայ գերիներին նոյեմբերի 10-ի դրությամբ։

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայտարարում է, որ Ադրբեջանը պիտի վերադարձնի բոլոր հայ գերիներին։

«ԱԳՆ-ն այդ հարցով բազմիցս հանդես է եկել մեկնաբանությամբ, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր բոլոր ռազմագերիներին»,-ասաց Նաղդալյանը։