Search
Close this search box.

Գերիների ու անհետ կորածների ծնողներն արգելեցին լրագրողներին նկարահանել

Էրեբունի օդանավակայանի տարածքում գերիների ու անհետ կորածների ծնողները արգելեցին լրագրողներին ուղիղ եթերով հեռարձակում իրականացնել: Անջատեք ու հեռացեք, նշում էին հարազատները, մի վնասեք մեր երեխաներին:

Հիշեցնենք՝ քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Բաքվից Երևան է ժամանելու հայ ռազմագերիներին Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը, այնուհետև ոչ պաշտոնապես լուրեր շրջանառվեցին, որ ինքնաթիռը դատարկ է, ինչից էլ ավելի վրդովվեցին Էրեբունի օդանավակայանի տարածքում հավաքված գերիների ու անհետ կորածների ծնողները: