Search
Close this search box.

Պատգամավորի եղբայրը կնշանակվի Տավուշի մարզպետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության առաջիկա նիստի օրակարգից, որում ընդգրկված է Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է նախագծում։