Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իր համար մեծ ցավ էր, որ իր գործողություններով ազատագրած տարածքը՝ ոնց մենք կարողացանք ետ տալ». Սասուն Միքայելյանը՝ Կոմանդոսի մասին

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, մեծ սեր էր վայելում Արցախի ժողովրդի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Կոմանդոսը պատերազմում առանձանահատուկ դերակատարություն է ունեցել թե Շուշիի ազատագրման հարցում, թե ընդհանուր Ղարաբաղում։ Արցախյան պատերազմի տարիներին ինքն Արցախի ժողովրդի կողմից շատ սիրված էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ երեխա էր ծնվում, գրեթե բոլորն անունը դնում էին Արկադիկ։ Կոմանդոսի մասին շատ հուշեր ունեմ։ Մենք միշտ իրար հետ ենք եղել։ Ցավոք, հաղթանակած հրամանատարը տեսավ այս պատերազմը»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանի խոսքով՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը վերջին պատերազմի ժամանակ իր խորհուրդներով եղել է Արցախում․ «Իր համար մեծ ցավ էր, որ իր գործողություններով ազատագրած տարածքը՝ ոնց մենք կարողացանք ետ տալ»։

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ: