Search
Close this search box.

Ինչ տվյալներ կան Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի թղթապանակներում

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր Facebook-ի էջում գրում է.
«2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։
2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդն այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։ Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, Ռամսֆելդը Սարգսյանի աջակցությունն է հայցել 907-րդ բանաձևի շրջանցման հարցում։ Դրա դիմաց Ռամսֆելդը Սարգսյանին ռազմական օգնություն է խոստացել։ Հայկական կողմը համաձայնել է առաջարկին, քանի որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Պենտագոնը նաև ներքաղաքական խնդիրներ ուներ լուծելու։
Սարգսյան-Ռամսֆելդ հանդիպումներին քննարկվել է նաև Հայաստանի աջակցությունը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում։ Հայաստանը խոստացել է նաև այդ հարցում աջակցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներխուժել Աֆղանստան և Իրաք։

Բոլոր այս հանդիպումների համակազմակերպիչը եղել է Վիգեն Սարգսյանը։ Նա է մասնակցել բոլոր հույժ գաղտնի բանակցություններին, անհրաժեշտության դեպքում թարգմանել տետ-ա-տետ հանդիպումները, հաշվի առնելով անգլերենի գերազանց իմացությունը և բանակցությունների գաղտնի բնույթը։ Երբ Ռամսֆելդի հետ խոսում էինք Հայաստանից, ասում է «Ձեզ մոտ փաստորեն ինչքան Սարգսյան եմ հանդիպել, բոլորը լուրջ կարիերա են արել։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարը, նրա օգնականը, ռազմական կցորդը»:
Ի դեպ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցության վերաբերյալ բանակցությունների փաթեթի մի մասը դեռ գաղտնազերծված չէ։ Դրա մասին Հայաստանում 4-5 հոգի գիտեն, իսկ Պենտագոնի թղթապանակը բավականին մեծ է»։