Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վարդան Ղուկասյանի սկանդալային հայտարարությունը՝ Մատենադարանից գողացված ձեռագրերը վաճառվել են միլիոնավոր դոլարներով

Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը իր հերթական եթերի ընթացքում սկանդալային բացահայտում է արել՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով իր կողմից հրապարակած փաստերին.

«Այս ֆոտոլուսանկարները ինձ են հասել Արաբական Միացյալ Էմիրությունների իմ կոլեգաներից: Այս ձեռագրերն անհետացել են Մատենադարանից: Այս ամենը վաճառվել են Արաբական երկրներն՝ 2018 թվականին, ամեն մի ձեռագիրը մինչև մեկ միլիոն դոլարի հասնող՝ 500 հազար դոլար, 300, 800 և այլն: 2018 թվականին, իբր թե Մատենադարանի տանիքը փլվել էր և ջուրը լվել էր Մատենադար, այդ պատրվակով այս ձեռագրերը, որոնք ունեն 500,600, 700 և ավել տարվա պատմություն, ըստ որոշ տեղեկությունների` նաև Մուհամեդի ձեռագրերն են, բավականին թանկ գներով վաճառվել են Էմիրություններին: Եվ քանի որ սա ապօրինի վաճառք է, այս ամենի մասին գիտեին ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները: Ես ուզում եմ, որ մեր ԱԱԾ-ն սկսի բավականին լուրջ ստուգումներ Մատենադարանում և հասկանան՝ ուր են սրանք: Եթե դուք մտադրություն ունեիք վաճառելու՝ կարող էիք նվիրել էմիրությունների թագավորին և պատրազմի ժամանակ ստանայիք այնպիսի աջակցություն, որին երնեկ կտար Թուրքիան»,-նշեց Վարդան Ղուկասյանը: