Search
Close this search box.

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հայտարարություն է տարածել

Ադրբեջանական ֆեյք նյուսի հայալեզու «հյուպատոս» «Ժամանակ» թերթը ադրբեջանական քարոզչամեքենայի 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վարած տեղեկատվական քարոզչության ոճով թիրախավորել է արցախյան գեներալիտետին, այդ թվում նաև ինձ: Եթե այն ժամանակ իբր զոհվել էի՝ հիմա էլ՝ իբր ծննդավայրս եմ թողել ու հեռացել:

Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ վերը նշված ապատեղեկատվությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և պատերազմական գործողությունների ավարտից օրեր անց, ինչպես նաև դրանից հետո ևս մի քանի անգամ իմ և ընտանիքիս անդամների առողջական վիճակի հետ կապված այցելել եմ ՀՀ և վերադարձել Արցախ:

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը