Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սպայկայի» ֆուռերում հաստատ մարմին կա, գնացեք անպայման հանձնեք էդ ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ եղբայրական գերեզմանում են թաղելու

«Սպայկայի» ֆուռերում հաստատ մարմին կա, կարծում եմ` հենց այնպես այնտեղ կանգնած չեն: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:

«Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ, հենց նենց էնտեղ կանգնած չեն, եթե կանգնած են, ուրեմն մարմին կա: Նախ էնտեղ մարմիններ կան, որ ԴՆԹ-ն արվել է, բայց ոչ մեկի հետ չի համընկել, դե ինչ պետք է անեն: Ես ծնողներ գիտեմ, որ առ էսօր ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, չեմ ուզում, որ էդ վատ լուրը լսեք, բայց ումը որ չի համընկել ոչ մեկի հետ փոխանցում են հակառակորդին տվյալները: Նրանք էլ պետք է ստուգեն, որ փոխանակում անեն: Այնպես որ գնացեք անպայման հանձնեք էդ ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ եղբայրական գերեզմանում են թաղելու»,-ասաց նա:

Արսեն Ղուկասյանի խոսքով` մոտ 150 չճանաչված մարմին կա: