Search
Close this search box.

Փաշինյանի Ապրիլի 24-ի ուղերձի բովանդակությունը՝ բացել դարպասները Թուրքիայի առաջ

Նիկոլը հրապարկում էր Ապրիլի 24-ի իր ուղերձի բովանդակությունը՝ մի կողմ դնել թշնամությունը, նա բացում էր դարպասներն արդեն Թուրքիայի առաջ․

Նիկոլն այսօր սասունցիների ժառանգների գյուղերում թութակի պես հատուկ էր կրկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների իր բանաձեւը՝ «Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։

Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
ՊԱՏՐԱՍՏՎԵՔ։

– Նիկոլը այսօր հրապարկում էր Ապրիլի 24-ի իր ուղերձի բովանդակությունը՝ մի կողմ դնել թշնամությունը

– Նիկոլը ապագայի իր ծրագիրն էր ներկայացնում ու բացում Հայոց դարպասներն արդեն Թուրքիայի առաջ

– Ցեղասպանության ժառանգներ, դուք որ ապրել եք հատուցման ու պահանջատիրության ոգով, այսօր «թալանչիների» ու «նախկինների» դեմ պայքարի նիկոլական հոգեմետ դեղը նորից ընդունելով փոշիացնում եք Հայ Դատի պայքարի մարտիկների զոհաբերությունն ու նահատակությունը

– այս ելույթներով նա վաղն արդեն Ապրիլի 24-ից հետո Թուրքիայի արյունոտ ձեռքը բռնելով արդարանալու է, թե «սասունցիների ժառանգների Բազմաբերդ ու Ուջան եմ գնացել, նույնն եմ ասել։ Ինձ դեմ էին տվել մանկահասակ երեխաների, ծափ էին տալիս։ Համաձայն են»։

Թույլ տա՞նք այս ամենը մեր ժողովրդի գլխին բերի դավաճանը։ Շարունակի ուրացումը։
Դուք չգիտեմ ինչպես, բայց մենք թույլ չենք տալու։ Պայքարի ջահը չի ընկնելու։ Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆԸ բերելու ենք մեր ժողովրդին։

-դեռ ժամանակ ունենք։ Ապրիլի 24-ին մնացել է 35 օր։

Գեղամ Մանուկյան