Search
Close this search box.

Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը

Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ,հայտնի հրեա գործարար Թելմա Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ: Կասկածներ կան,որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է:
Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող “АСТ” խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով: Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն,ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց: Սակայն 2006 թ-ի օգոստոսին,երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ,նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն,հայտնվեց Երևանում,որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ: Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր,որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը,որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ: Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ:
Սակայն այժմ,մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ: ՌԴ դատախազությունը կասկածներ ունի,որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը,Մոսկվայի քաղաքպետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն:

Հ.Գ. Ի դեպ, ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը,որ նա հայկական արմատներ ունի, որը և դարձել է մահափորձի պատճառ:

Գագիկ Համբարյան