Search
Close this search box.

Զինվորի աճյուն է հայտնաբերվել

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն