Search
Close this search box.

Այն սպան և այն զինվորականը, որը կհամաձայնի ընդունել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ դառնալու Նիկոլ Փաշինյանի առաջարկը` պարզապես գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը. Իվետա Տոնոյան

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է Գլխվոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Այն սպան, որը կհանաձայնի ընդունել Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը եւ կնշանակվի ԳՇ պետ, նա պարզապես գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը»,-ասաց նա: