Search
Close this search box.

Ողբերգական դեպք Լոռու մարզում. նորածին աղջիկը մահացել է. նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում

Մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։ Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Եվ դրա մեջ մեղադրում է բժիշկներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա.-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։ Արթուր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն.-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ-ն գտնվում է ծանր վիճակում։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։