Search
Close this search box.

Քիչ առաջ Վահան Բադասյանը կոչով է հանդես եկել

Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով է հանդես եկել

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայոց պետականությունը ներկայումս կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Վտանգված են Հայաստանի սահմանները՝ Արցախը, Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունւքը, Տավուշը։ Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման մեր կուսակցության առաջարկները ներկայացրել ենք ԱՀ նախագահ Ա. Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։
Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը։

Միացյալ Հայաստան Կուսակցություն