Search
Close this search box.

Հոգեկան խնդիրներ ունեցող 38-ամյա քաղաքացին հարձակվել է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ի տնօրենի վրա, ով բուժօգնության է դիմել հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նա Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա վարչական շրջանից: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատից խումբը, ովքեր պարզել են, որ նա տեղափոխել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարևանը՝ 38-ամյա Սերգեյ Պետրոսյանը, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Պետրոսյանին: Վերջինս էլ վերին և ստորին շրթունքի պատռված վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նշված բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Սամվել Պետրոսյանը Սերգեյ Պետրոսյանի կողմից ստացել է նաև սպառնալիքներ, ով ասել է, որ դանակով կհարվածի նրան: Սամվել Պետրոսյանը աշխատում է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց: