Search
Close this search box.

«Լսի, այ անինքնասեր, ձեռիցս չես պրծնի. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը սպառնացել է

Քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Գագիկ Սողոմոնյան» անունով էջին՝ գրելով. «Էս հարցով մոտ մեկ տարի առաջ դիմել էի ԱԺ պատգամավորներից մեկին։ Իսկ հիմա լծակներ կան փաստորեն։ Հիմա ինչ էլ անի կամ ասի էտ քիչա ձեզ»:

Մազմանյանի հրապարակումը մեկնաբանել է ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը. «Լսի այ անինքնասեր բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես ձեռիցս չես պրծնի»,-գրել է նա:

Ավելի ուշ Տիգրան Մազմանյանը հայտնել է, որ պատգամավորի մեկբանանությունն ակնհայտ սպառնալիք է պարունակում և փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո կորոշի հետագա անելիքները։