Search
Close this search box.

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը իշխանության ներկայացուցիչ է․ Իրավապաշտպանի անվճար հուշումը ԱԱԾ-ին

Կարծում եմ, որ Գագիկ Սողոմոնյանի դերը կարող է խաղալ բացառապես օրվա իշխանության որևէ ներկայացուցիչ: Հաշվի առնելով տեղեկատվության այն ծավալը, որը հրապարակում է Գագիկ Սողոմոնյանը, այսօրինակ վարկածն ավելի քան տրամաբանական է:

Այս կոնտեքստում, չարժե անտեսել նաև այն հանգամանքը, որ օրվա իշխանության շարքերում կան բազմաթիվ արհեստավարժ, կայացած և չկայացած դերասաններ, ինչպիսիք են Մարության Հայկը, Հակոբյան Հրաչը, Մանուկյան Արթուրը, ինչպես նաև դերասանի դիպլոմ չունեցող, սակայն մտքի յուրօրինակ թռիչքով օժտված Սարգսյան Գարիկը ( կոկորդիլոսները թռչում են ), Նազարյան Լենան ( կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն ) և նմանօրինակ այլ անձինք:

Ասածս այն է, որ հաշվի առնելով Գագիկ Սողոմոնյանի տեղեկատվության ծավալը, նրա դերասանական հատկություններն ու մտքի թռիչքը, վերջինիս ձեր մեջ փնտրեք: Շրջանակը ես գծեցի: Ի դեպ, լրիվ անվճար:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից