Search
Close this search box.

Ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, ով զանգահարել է նախարարություն եւ հայտնել՝ Գագարինի կամուրջը պայթեցնելու է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:

Ինչպես հայտնում է կայքը, ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով զանգահարողը ներկայացել է, որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սեւան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է:

Նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ: