Search
Close this search box.

Մհեր Արմենիան չի բացառվում, որ կմտնի քաղաքականություն

«Հայաստանում իրավիճակը ծանր է` ինչպես հոգեբանորեն, այնպես էլ` տնտեսապես ու մշակույթի ոլորտում»,- այսօր` փետրվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց երգիչ Մհեր Սրմենիան` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու մշակութային կյանքին:

«Քաղաքական ճգնաժամ է Հայասանում: Տնտեսական վիճակն է դժվար, շատ դժվար է, թեկուզ` մեր ոլորտում: Չնայած` թույլատրված են 60 հոգանց միջոցառումներ, բայց դրանից բան չի փոխվում, որովհետեւ հոգեբանական վիճակը ժողովրդի ծանր է: Այդ ճմշումը կախված է նրանից, որ մարդիկ չեն պատկերացնում` ինչ է սպասվելու ապագայում»:

Երգիչն անդրադարձավ նաեւ գաղթի ճամփան բռնած գործընկերներին` նշելով, որ չի քննադատում ոչ մեկին, բայց ինքը չի պատրաստվում արտագաղթել երկրից. «Կան կոլեգաներ, որոնք նախկինում սատարել են այսօրվա իշխանություններին, բայց այսօր նրանք էլ են հիասթափված, գիտակցում են, հասկանում են, մեծ ցավ են ապրում: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու են ոմանք արտագաղթում, չեմ քննադատում նրանց, բայց ես ինքս չեմ պատրաստվում արտագաղթել: Որքան էլ դժվար լինի, պիտի փորձենք մեր ներկայությամբ ու հնարավորությամբ ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար»:

Դիտարկմանը` հնարավո՞ր է, արդյոք, որ երգիչը հետեւի շատ արվեստագետների օրինակին` մտնելով քաղաքական դաշտ, Մհերը պատասխանեց. «Չի բացառվում,միգուցե…»: