Search
Close this search box.

«Ժամանակ». Կոալիցիայի սաղմերը. Սերժ Սարգսյանը չի բացառում «Ծառուկյան» դաշինքի ներգրավումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ականների՝ կուսակցության Գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմը ընդլայնվի, և դրանում ներկայացված լինի նաև «Ծառուկյան» դաշինքը:

Նախագահը կրկնել է իր այն հայտնի դրույթը, որ իրենց ուժը բազմազանության մեջ է, և իրենք պետք է կարողանան աշխատել այդ բազմազանության պայմաններում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: