Search
Close this search box.

Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ․ Սեյրան Օհանյան

Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ: Այս մասին «Կենտրոն» ՀԸ եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և որոշ տեղերում նաև պարտականությունը այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցելու: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ, դա ես ինքս կորոշեմ»,-ասել է նա:

Նա վերահաստատել է իր տեսակետը՝ պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա, ընտրվի նոր անձնավորություն, որը կկազմակերպի նոր ընտրություններ։