Search
Close this search box.

Հիմա պետք չէ քննարկել Լեռնային Ղարանաղի կարգավիճակի հարցը․ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ հիմա պետք չէ քննարկել Լեռնային Ղարանաղի կարգավիճակի հարցը:

«Բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այսօր լուծված չէ, սակայն պետք չէ այն հիմա քննարկել, քանի որ այդ դաշտի ցանկացած Էլեկտրիզացիա կհանգեցնի հզոր լարման»,-ասել է նա ռուսական լրատվամիջոցների հետռ զրույցում:

Մեդվեդևը նշել է, որ այս հարցի շուրջ հակամարտող կողմերի տեսակետերը կտրուկ տարբերվում են միմյանցից, նույնիսկ Հայաստանում տարբեր բանավեճեր կան. «Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին չգիտես, թե ինչու մոռանում են, սակայն դա այդպես է: Դրա համար կարգավիճակի հարցն ավելի լավ է թողնել հետոյին»,-ասել է նա: